Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղամիջոցներ

Սումամեդ` վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել:

 

Հակաբիոտիկաթերապիայի հիմնական նպատակն է հնարավորինս կրճատել հիվանդության տևողությունը և նվազեցնել ախտանիշների արտահայտվածությունը, կանխարգելել հնարավոր հետագա բարդությունները (ներակնային, ներգանգային) և այլն: 

 

Մինչև բուժումը սկսելը մեծամասամբ դեռևս պարզաբանված չի լինում ոչ վարակի հարուցիչը, ոչ էլ դրա զգայունությունը հակաբիոտիկի նկատմամբ:

 

Այդ պատճառով երբեմն անհրաժեշտ է լինում հակաբիոտիկները նշանակել նախքան հարուցչի նկատմամբ դեղորայքի զգայունությունը որոշելը:

 

Սումամեդը բարձր արդյունավետությամբ դեղամիջոց է շնչառական ուղիների ինֆեկցիաներ հարուցող պաթոգենների մեծ մասի նկատմամբ և ընտրանքային դեղամիջոց կարող է համարվել այդ վարակների էմպիրիկ բուժման համար:

 

Մի շարք հեղինակներ գտնում են, որ սուր ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների բուժման համար նպատակահարմար է կիրառել հակաբիոտիկոթերապիայի կարճատև կուրս: Վերջինս առավելությունը կայանում է նրանում, որ նվազում է հակաբիոտիկների նկատմամբ հարուցիչների կայուն շտամների առաջացման վտանգը, ինչպես նաև` հեշտանում հիվանդի կողմից հակաբիոտիկների օգտագործման եղանակը [3]: Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ սուր ռինոսինուսիտների, տոնզիլոֆարինգիտների և միջին օտիտների սումամեդով բուժման արդյունավետությունը 95%-98% է [2, 5, 6]:

 

Դեղամիջոցի կիրառման պարզ եղանակը.

 

(1 հաբ, օրը 1 անգամ, 3 օր) հարմար է օգտագործման համար, նպաստում է բուժման արդյունքների արագ լավացմանը, ռեզիստենտականության և հակաբիոտիկների նշանակման հաճախականության նվազեցմանը:

 

Որոշ հեղինակներ գտնում են, որ սումամեդը (ազիտրոմիցին) այն եզակի հակաբիոտիկն է, որը կարելի է օգտագործել վերին և ստորին շնչուղիների բուժման համար եռօրյա ժամանակահատվածում [1, 4]:

 

Դեղահաբերն օգտագործելուց հետո դեղի ազդեցությունն օրգանիզմում պահպանվում է ևս 10 օր:

 

Սումամեդը մակրոլիդային խմբի հակաբիոտիկ է և արտադրվում է հետևյալ ձևերով. 

 

  • հաբեր500 մգ 

  • պարկուճներ250 մգ 

  • հաբեր125 մգ 

  • սուսպենզիա20 մլ 

  • սուսպենզիա «ֆորտե» 15 մլ

 

Այսպիսով, սումամեդը (ազիտրոմիցին) կարելի է օգտագործել որպես ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների հակաբիոտիկային էմպիրիկ թերապիայի մեթոդ:

 

  1. Gris P.J. Antimicrob. Chemother. 1996, 37 (Suppl.C), p. 93-101.

  2. Klapan I. et al. Am. J. Otolaryngol., 1999, V. 20, p. 7-11. 

  3. Pichichero M.E. Streptococcal Tonsillopharyngitis: Advantages of  Shorter Antibiotic Courses. Infect Med, 2001, v. 18(11), p. 515-518.

  4. Price E. Rev. Contemp. Pharmacother. 1994, V. 5, p. 341-349.

  5. Sanchez S. et al. ICMAS-KO 5 Program & abstracts, 2000, Seville, Spain.

  6. Tregnagh M. 3-rd European Congress of Chemotherapy, 1998, Germany. Abstract, N.  283. p. 46.

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ